Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կյանքի 81-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ Արտակ Ոսկանյանը

Կյանքի 81-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ Արտակ Ոսկանյանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 81-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Արտակ Ոսկանյանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի գրողների միությունից: 

1962 թ. ավարտել է ՀՊՄԻ ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը։ 1964-1970 թվականներին աշխատել է որպես «Գիտություն և տեխնիկա» ամսագրի ֆիզմաթ գիտությունների բաժնի, «Գարուն» ամսագրի գիտության բաժնի վարիչ, «Մաթեմատիկան և ֆիզիկան դպրոցում» հանդեսի խմբագիր։ Հետագա տարիներին եղել է Հայկական հանրագիտարանի խմբագրության վարիչ, գլխավոր խմբագրի տեղակալ, ԽՍՀՄ գրական ֆոնդի հայկական բաժանմունքի տնօրեն, «Սովետական գրող» հրատարակչության մանկա-պատանեկան գրականության բաժնի գլխավոր խմբագրի տեղակալ։ 1990 թվականից վարել է «Անահիտ», 2006 թվականից՝ «Օքրո Օքրոյան» հրատարակչությունների տնօրենի, 2003 թվականից՝ Օքրո Օքրոյանի անվան գրական հիմնադրամի նախագահի պաշտոնները։

1967 թվականից սկսած հրատարակել է մեկ տասնյակից ավելի բանաստեղծական ժողովածուներ, «Աշխարհի արարումը» (1998), «Սև գույնը» (2003) պոեմները, «Ռիչարդն ընդդեմ Ռիչարդի» (2008) թատերագիտական էսսեն։ Կատարել է թարգմանություններ վրացերենից և ռուսերենից։

Արտակ Ոսկանյանի՝ հարգված գրողի, ճանաչված մշակութային գործչի հիշատակը վառ կմնա նրա գրչակից ընկերների, բոլոր նրան ճանաչողների ու մտերիմների, ընթերցողների սրտերում։

Արտակ Ոսկանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի
16-ին, ժամը 18.00-ից, Նոր Նորքի 5-րդ  զանգվածի Ս. Սարգիս եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ օգոստոսի 17-ին, նույն վայրից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am