Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Օգոստոս

Ռիո դե Ժանեյրոյում ավելի քան 50 մարդ Է տուժել ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով. G1


ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 51 մարդ Է տուժել Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է G1 պորտալը: Միջադեպը տեղի Է ունեցել օգոստոսի 13-ի երեկոյան (Երեւանի ժամանակով օգոստոսի 14-ի վաղ առավոտյան) համանուն նահանգի մայրաքաղաքի ստորգետնյա թունելներից մեկում: Պորտալի տվյալներով՝ բախվել են երկու ավտոբուս եւ հինգ մարդատար ավտոմեքենա: Չորս մարդ, որոնց վիճակն ամենից շատ Է անհանգստացնում բժիշկներին, հսպիտալացվել Է, մնացածներին օգնություն Է ցույց տրվել տեղում: Մայրուղու հատվածը, որը կապում Է մայրաքաղաքի կենտրոնը եւ դրա հարավային մասը, ամբողջովին փակվել Է: Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառները պարզվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ