Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

«Վուլվերհեմփթոն»-«Փյունիկ» խաղի մրցավարները փոխվել են  


ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Վուլվերհեմփթոն»-«Փյունիկ» խաղը կսպասարկեն այլ մրցավարներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ի սկզբանե որոշված էր, որ խաղը կսպասարկեն գերմանացի մրցավարները, սակայն այժմ նրանց փոխարինել են Լիտվան ներկայացնող մասնագետները:

«Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում կհյուրընկալվի անգլիական «Վուլվերհեմփթոնին»: Խաղը կսպասարկեն Լիտվան ներկայացնող մրցավարները: Գլխավոր մրցավարը  Դոնաթաս Ռումշասն է: Մրցավարի  օգնականներն են Դովիդաս Սուզիեդելիսը և Վիտիս Սնարսկսիսը, 4-րդ պաշտոնյան՝ Դոնաթաս Սիմենասը:

«Վուլվերհեմփթոն»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ