Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Օգոստոս

Դիլիջանի անտառից վառելափայտ ձեռք բերելու փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր


ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին, հատկապես ապօրինի ծառահատումները բացառելուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության  հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, անտառային գոտիներում պարբերաբար կատարվող շրջայցերից զատ, ոստիկանները հետամուտ են նաև քաղաքացիների արձագանքներին, ինչպես նաև անպատասխան չի մնում որևէ դիմում-բողոք, լրատվական կայքի որևէ հրապարակում:

Օգոստոսի 12-ին «hetq.am» լրատվական կայքում. «…փայտով բարձված մեքենան Սևան-Երևան մայրուղուց թեքվեց դեպի Գավառ» վերտառությամբ հրապարակված հոդվածի հիման վրա ձեռնարկված միջոցռումների արդյունքում պարզվել է, որ Դիլիջանի Կալինինի փողոցի 39-ամյա մի բնակիչ հուլիսին Դիլիջանի անտառից ձեռք բերած վառելափայտը օգոստոսի 12-ին իր «ՈւԱԶ» մակնիշի մեքենայով տեղափոխել է Գավառ և վաճառել տեղի բնակիչներից մեկին:

Փայտանյութը հայտնաբերվել է: Դիլիջանցի 39-ամյա տղամարդը վառելափայտի ձեռքբերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ