Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թուրքիայից Նախիջևան թռիչքների համար ՀՀ-ի օդային տարածքը չօգտագործելը քաղաքական հարց չէ. Քաղավիացիա

Թուրքիայից Նախիջևան թռիչքների համար ՀՀ-ի օդային տարածքը չօգտագործելը 
քաղաքական հարց չէ. Քաղավիացիա

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայից դեպի Նախիջևան կատարվող թռիչքների համար Հայաստանի օդային տարածքը չօգտագործելու որոշումը կայացվել է օպտիմալացման նպատակով և որևէ քաղաքական հարցի հետ կապված չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Գալուստ Պողոսյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի այն որոշումը, որ դեպի Նախիջևան թռիչքի ժամանակ չեն օգտագործելու Հայաստանի տարածքը:

«Թուրքիան նոր մայրուղի է բացել այդ հատվածով, որն իր օդային տարածքում է և թռիչքներն այդ ուղիով են անցնելու: Նշեմ, որ խոսքը շաբաթական մեկ չվերթի մասին է: Այն Հայաստանի օդային տարածքով էր անցնում ու գնում էր Նախիջևան, հիմա ավելի օպտիմալ տարբերակ են ընտրել, որը, բնականաբար, իրենց ծախսերը կնվազեցնի ու ավելի կարճ կտևի թռիչքի ընդհանուր տևողությունը: Կրկնում եմ, այս որոշումը զուտ օպտիմալացման հարց է, որևէ քաղաքական խնդրի հետ կապ չունի»,-ասաց կոմիտեի ներկայացուցիչը:

Թուրքիայի օդային տարածքների շահագործման գլխավոր վարչության պետ Հուսեյն Քեսքինը նշել էր, որ Թուրքիայի օդանավակայաններից դեպի Նախիջևանի օդանավակայան կատարվող թռիչքների համար այլևս չեն օգտագործվի Հայաստանի կամ Իրանի օդային տարածքները: Նրա խոսքով, օգոստոսի 15-ից սկսած, թռիչքները կիրականացվեն Թուրքիայի տարածքի այն նեղ միջանցքի օդային տարածքով, որը կապում է Թուրքիան Նախիջևանի հետ և սահմանի մոտ ունի ընդամենը 13 կմ լայնություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]