Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Հոնկոնգի օդանավակայանը դադարեցրել Է ուղեւորների գրանցումը բողոքի ակցիաների պատճառով


ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգի միջազգային օդանավակայանն օգոստոսի 13-ին ուղեւորների գրանցումը բոլոր չվերթերի համար դադարեցրել Է դրա տարածքում անցկացվող բողոքի հակակառավարական ակցիաների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով օդանավակայանի վարչակազմի հայտարարությունը:

«Հոնկոնգի միջազգային օդանավակայանի աշխատանքը լրջորեն խախտվել Է այսօր օդանավակայանում մարդկանց զանգվածային կուտակման հետեւանքով»,-գործակալությունը մեջբերում Է օդանավակայանի տնօրենության հայտարարությունը:

Օգոստոսի 13-ին ավելի վաղ 300-ից ավելի ավիաչվերթեր են չեղարկվել Հոնկոնգի միջազգային օդանավակայանում, որն ընդհատումներով Է աշխատում բողոքի զանգվածային ակցիաների պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ