Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Խավիեր Բարդեմը պաշտպանել Է Իսպանիայի ոչ կառավարական կազմակերպության նավի միգրանտներին

Խավիեր Բարդեմը պաշտպանել Է Իսպանիայի ոչ կառավարական կազմակերպության նավի միգրանտներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի դերասան Խավիեր Բարդեմը պիրենեյան թագավորության իշխանություններին կոչ Է արել Եվրամիության երկրներին համոզել բաշխելու Proactiva Open Arms ոչ կառավարական կազմակերպության նավի միգրանտներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անօրինական միգրանտներով նավն արդեն ավելի քան 10 օր սպասում Է թույլտվության, որպեսզի նրանց իջեցնի որեւիցե երկրի նավահանգստում: Կազմակերպությունը Twitter-ում տարածել Է տեսագրություն, որտեղ Բարդեմն իր պաշտպանությունն Է հայտնում Open Arms-ի անձնակազմին եւ միգրանտներին:

Այս պահին նավում գտնվում Է ավելի քան 150 միգրանտ: Ավելի վաղ դերասան Ռիչարդ Գիրն անձամբ Է մթերք հասցրել միգրանտներին: 50-ամյա Խավիեր Բարդեմն «Օսկար» մրցանակի դափնեկիր Է երկրորդ պլանի տղամարդու դերի համար: Նրա կինը հայտնի դերասանուհի Պենելոպա Կրուսն Է: Բարդեմի հաշվին կան տասնյակ ֆիլմեր, որոնց թվում կարելի Է առանձնացնել «Կենդանի մարմին» (Carne tremula, 1997), «Վիկի Քրիստինա Բարսելոնա»(Vicky Cristina Barcelona, 2008), «Էսկոբար»(Loving Pablo, 2017) եւ այլ կինոնկարներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am