Պուտինի, Ռոուհանիի եւ Ալիեւի հանդիպումը հետաձգվում Է. Կրեմլ
16:27, 12 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Հասան Ռոուհանիի բարձր մակարդակի հանդիպումը հետաձգվել Է: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների գագաթնաժողովը, որը պլանավորվում Էր անցկացնել այս շաբաթ, հետաձգվում Է տեխնիկական պատճառներով»,-ասել Է Պեսկովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում