Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Զավեն Անդրիասյանը Կավալա օփենում կիսեց 1-2-րդ հորիզոնականները    

Զավեն Անդրիասյանը Կավալա օփենում կիսեց 1-2-րդ հորիզոնականները

 

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Հունաստանի շախմատային միջազգային մրցաշարում կիսեց 1-2-րդ տեղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունաստանում ավարտվեց Կավալա օփեն միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր 110 շախմատիստ 20 երկրից:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Էլինա Դանիելյանը և կանանց միջազգային վարպետներ Մարիա Գևորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը:

Զավեն Անդրիասյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և Պլատ Վոյցեխի հետ կիսեց 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Անդրիասյանը գրավեց երկրորդ հորիզոնականը:

Կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից Սիրանուշ Ղուկասյանն արժանացավ երրորդ մրցանակին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am