Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Մեծ Բրիտանիայի վարչապետի կինն առաջին անգամ պատմել Է քաղցկեղի դեմ իր պայքարի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետի կինն առաջին անգամ պատմել Է քաղցկեղի դեմ իր պայքարի մասին


ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնի կինը՝ Մարինա Ուիլերը, հայտնի իրավապաշտպան եւ գրող, որի հետ վարչապետն այժմ գտնվում Է ամուսնալուծության գործընթացում, առաջին անգամ պատմել Է քաղցկեղի դեմ իր պայքարի մասին: Իր հոդվածում, որն օգոստոսի 11-ին հրապարակվել Է The Sunday Times թերթում, Ուիլերը գրում Է, որ այս ամռանը ենթարկվել Է արգանդի վզիկի ուռուցքի հեռացման երեք վիրահատության, որն իր մոտ ախտորոշվել Էր տարվա սկզբին:
Ընդ որում՝ բուժումը հաջողությամբ Է անցել, իսկ անալիզները ցույց են տվել, որ ուռուցքը չի հասցրել տարածվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ուիլերն իր պատմությունն օգտագործել Է, որպեսզի բրիտանուհիների ուշադրությունը դարձնի այն բանի վրա, թե որքան կարեւոր Է կանոնավոր կերպով ուռուցքային հիվանդությունների նշանների առկայության հետազոտություն անցնելը:
Ուիլերը եւ Ջոնսոնը, որոնք ամուսնացած են 25 տարի եւ չորս զավակ են ծնել, իրենց առաջիկա բաժանության մասին հայտարարել Էին անցյալ տարվա սեպտեմբերին: Կառավարության նոր ղեկավարը Դաունինգ-սթրիթ 10-ի վարչապետական նստավայր Է տեղափոխվել իր ընկերուհու՝ Քերի Սիմոնդսի հետ, որը նրանից 24 տարով երիտասարդ Է: Սա բրիտանական պատմության մեջ առաջին դեպքն Է, երբ գործող վարչապետը բացահայտորեն մտերիմ հարաբերություններ Է պահպանում մի կնոջ հետ, որն իր օրինական ամուսինը չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am