Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մյանմայում սողանքի հետևանքով  զոհերի թիվը գերազանցել է 50-ը

Մյանմայում սողանքի հետևանքով  զոհերի թիվը գերազանցել է 50-ը

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 51 մարդ է զոհվել  Մյանմայի արևելքում օգոստոսի 9-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով, տեղեկացնում է «Սինհուա»-ն՝ հղում անելով փրկարարներին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, սողանքն սկսել է շարժվել տեղատարափ անձրևներից, որոնք արդեն մի քանի օր է, տեղում են տարածաշրջանում։ Մոն նահանգում փլվել է մոտ 30 տուն, ավելի քան 80 մարդ անհետ կորել է, տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են։

Ավելի վաղ հաղորդվել է 41 զոհվածի մասին։

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են, կիրառվում են կյանքի նշաններ ցույց տվող հատուկ դետեկտորներ։

 

Լուսանկարը՝ focus.uа

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am