Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայրավանքի սարերում խոշոր եղջերավոր անասունների անկման դեպքեր են արձանագրվել

Հայրավանքի սարերում խոշոր եղջերավոր անասունների անկման դեպքեր են 
արձանագրվել

ԳԱՎԱՌ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի յայլաղներում խոշոր եղջերավորների անկման դեպքեր են արձանագրվել : Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայրավանքի համայնքապետարանից, նախնական տվյալներով , կենդանիները վարակվել են խշխշան պալար հիվանդությամբ: Անկած անասունների թիվը հասնում է 20-ի:

 Նախրապահ Գառնիկ Նավոյանի  նկարագրությամբ՝  անասունների մկանուտ հատվածներում , ազդրերի, կրծքավանդակի շրջանում ուռուցքներ են գոյանում, ապա կենդանիները րոպեներ անց տապալվում են գետնին: Նախնական տվյալներով ՝Հայրավանքի սարերում կովերը վարակվել են խշխշան պալար հիվանդությամբ:

«Գառնիկ Նավոյանը գարնանը հավաքել է Հայրավանք գյուղի 100 կով ու հորթի ու սար բերել: Կենդանիները վերջին ամիսներին իրենց լավ են զգացել: Իսկ երբ տասն օր առաջ սատկել է առաջին հորթը, մսի վատորակ լինելը հուշել է բռնկվող հիվանդության՝ խշխշան պալարի մասին: Սովորաբար վաղ գարնանը այս հիվանդության դեմ եւս անասունները պատվաստվում են, իսկ այս տարի պատվաստանյութը մեր Հանրապետություն ուշ է ներկրվել, հավաստում են անասնաբույժները: Դա է պատճառը, որ կենդանիները պատվաստվել են բոլորովին վերջերս՝ երկու շաբաթ առաջ»,-ներկայացրին Հայրավանքի համայնքապետարանից:

Անասունների  մարմինների այն հատվածներում, որտեղ առկա են ուռուցքներ, միսն անմիջապես սեւանում է ու հոտում: Մասնագետները նշում են, որ այս դեպքում մսի առողջ հատվածները օգտագործել հնարավոր է, սակայն  անասնապահական տնտեսություններին հասցված վնասն արդեն էական է ու մտահոգող:

«Անասնաբույժները շրջել են մարզի բոլոր սարերում եւ կատարել խշխան պալար հիվանդության դեմ պատվաստումներ: Անկման դեպքեր կգրանցվեն թե ոչ, ցույց կտա ժամանակը: Մենք  ակնկալում ենք, որ պատասխանատու մարմինները կգան, նմուշառումներ կվերցնեն,  եւ այդ կերպ միայն պարզ կդառնա, թե ինչ  հիվանդության պատճառով են խոշոր եղջերավորները սատկում: Շատ հնարավոր է, որ այդ տարածքում անասունները վարակվում են այլ խառը ինֆեկցիաներով, քան թե խշխշան պալար հիվանդությամբ: Մենք անասնատերերին խորհուրդ ենք տվել՝ անհապաղ անասուններին տեղափոխել այլ արոտավայրեր, սակայն նրանք անտեսել են մեր խորհուրդը»,-ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ Գեղարքունիքի մարզային կենտրոնի տնօրեն Սարգիս Ավագյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am