Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Փյունիկը» «Արարատին» նվիրեց 2008թ. չեմպիոնի գավաթի կրկնօրինակը

«Փյունիկը» «Արարատին» նվիրեց 2008թ. չեմպիոնի գավաթի կրկնօրինակը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը «Արարատ» ակումբի սեփականատեր Վարդան Սրմաքեշի և ակումբի նախագահի Հրաչ Կապրելիանի հետ հանդիպման ժամանակ հանձնեց նրանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2008 թ-ի գավաթի կրկնօրինակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունը: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2008թ. մրցաշրջանը մեծ աղմուկ էր բարձրացրել:

Շատերի կարծիքով հակասական մրցավարությունը թույլ չտվեց բացահայտել չեմպիոնին արդար խաղի կանոնների համաձայն: 11 տարի անց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը այս սիմվոլիկ քայլով ցանկացավ ինչ-որ չափով վերականգնել արդարությունը. քանի որ «Արարատը» ոչ պակաս, քան «Փյունիկը», արժանի էր չեմպիոնությանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am