Հայ շախմատիստները հաղթանակներ են տարել Աբու Դաբիի մրցաշարի 7-րդ տուրում
14:04, 9 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի ունեցավ Աբու Դաբի Մասթերս միջազգային մրցաշարի 7-րդ տուրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի 3 պատվիրակներ՝ Վլադիմիր Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը, պարտիաներն ավարտեցին հաղթանակներով և որոշակիորեն շտկեցին իրենց մրցաշարային դիրքերը: 7 տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը վաստակել են 5-ական, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ 4 միավոր: Աղյուսակը 6.5 միավորով գլխավորում է Բաադուր Ջոբավան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում