Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Հուլիս

Լևոն Արոնյանը կմասնակցի Գրանդ Չեսս տուրին և Սինգֆիլդի Գավաթին  

Լևոն Արոնյանը կմասնակցի Գրանդ Չեսս տուրին և Սինգֆիլդի Գավաթին

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը օգոստոսի 10-14-ը կմասնակցի Գրանդ Չեսս տուրի հերթական փուլին, որը տեղի կունենա ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 10-12-ը տեղի կունենա արագ շախմատի մրցաշար, իսկ 13-14-ը՝ կայծակնային շախմատի մրցաշար:
Մրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Սերգեյ Կարյակինը, Շահրիյար Մամեդյարովը, Ռիչարդ Ռապպորտը, Յու Յանգին և Դոմինգես Պերես Լենիերը:
Գրանդ Չեսս տուրի ավարտից հետո Արոնյանը օգոստոսի 16-30-ը Սենթ Լուիսիում կմասնակցի Սինգֆիլդի Գավաթի խաղարկությանը, որտեղ նրա մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Սերգեյ Կարյակինը, Շահրիյար Մամեդյարովը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշչին, Վիշվանաթան Անանդը և Հիկարու Նակամուրան:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ