Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գալիք տարվա հունվարի 1-ից կնվազեն Արցախի և Հայաստանի միջև ռոումինգի սակագները

Գալիք տարվա հունվարի 1-ից կնվազեն Արցախի և Հայաստանի միջև ռոումինգի 
սակագները

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման արդյունքում՝ ՀՀ հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ ու ԱՀ շարժական կապի օպերատորների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը նվազեցնել Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, արդյունքում, 2020 թվականի հունվարի 1-ից՝

  • ելքային զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետև նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչև 30%,
  • մուտքային զանգերինը՝ շուրջ 40%-ով, այնուհետև՝ մինչև 45%,
  • տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50%-ով, այնուհետև՝ մինչև 65%,
  • sms- հաղորդագրություններինը՝ շուրջ 65%-ով, այնուհետև՝ մինչև 75%:

2019-ի օգոստոսի 1-ից արդեն նվազեցվել են «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների կողմից ելքային և մուտքային զանգերի սակագները.  45 դրամ սակագնի փոխարեն կիրառվում է, համապատասխանաբար, ելքային զանգերի համար 38 դրամ, մուտքայինի համար 25 դրամ, sms-հաղորդագրության համար 60 դրամ սակագնի փոխարեն՝ 40 դրամ սակագին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am