Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կառավարությունը 2019թ. հաստատել է մարզերում իրականացվելիք 23.2 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր

Կառավարությունը 2019թ. հաստատել է մարզերում իրականացվելիք 23.2 մլրդ դրամի 
սուբվենցիոն ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 2019թ. ընթացքում 23.2 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր է հաստատել, որոնք կիրականացվեն Հայաստանի մարզերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սուբվենցիոն ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ դրանք համաֆինանսավորվում են համայնքների եւ կառավարության կողմից: Տվյալ դեպքում 12.9 միլիարդը տրամադրում է կառավարությունը, 10.3 միլիարդը համայնքները»,- գրել է Փաշինյանը:

Վարչապետը ներկայացրել է այն միջոցառումները, որոնք կիրականացվեն այս ծրագրի շրջանակներում

«234 կիլոմետր համայնքային փողոցներ կնորոգվեն կամ կբարեկարգվեն, 58 բնակավայրերում կիրականացվի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ, 37 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն ոռոգման համակարգեր, 42 բնակավայրերում կիրականացվի մանկապարտեզների կառուցում կամ հիմնանորոգում, 58 բնակավայրերում կգործարկվեն էներգախնայող լուսավորության համակարգեր, 53 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն հասարակական նշանակության շենքեր, 15 բնակավայրերում կիրականացվեն գազամատակարարման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ, 23 բնակավայրերում ձեռք կբերվեն հակակարկտային համակարգեր, 24 բնակավայրերում կիրականացվեն պուրակների, հրապարակների, այգիների կառուցման կամ բարեկարգման աշխատանքներ»,- նշել է վարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]