Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայում անցկացվում է «Ազատություն Դեմիրթաշին» ակցիան

Թուրքիայում անցկացվում է «Ազատություն Դեմիրթաշին» ակցիան

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Էդիրնե նահանգի բանտում գտնվող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին ազատ արձակելու համար սոցիալական ցանցերում սկսվել է «Ազատություն Դեմիրթաշին» ակցիան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվամիջոցը:

Ակցիայի մասնակիցները նկարվում են «#FreeDemirtas» գրությամբ թղթով, ապա նկարը տեղադրում սոցիալական ցանցերում:

Ակցիան մեկնարկը տվել է Դեմիրթաշի մայրը՝ իր լուսանկարի տեղադրմամբ:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը 2016 թվականին զինված խմբավորման անդամակցելու, մարդկանց հանցագործության դրդելու և այլ մեղադրանքներով ձերբակալվել էր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am