Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 6 ամսում աճել է 6.5 տոկոսով

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 6 ամսում աճել է 6.5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հունիս ամիսներին 6.5 տոկոսով աճել է 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Մասնավորապես, զգալիորեն աճել է մատուցած ծառայությունները՝ 15.3 տոկոսով: Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 8.9 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 6.9 տոկոսով:  

2019-ի հունվար-հունիսին շինարարության ծավալն ավելացել է 4.7 տոկոսով: Սպառողական գների ինդեքսն աճել է 2 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 7.4 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազել է 5.5 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-հունիսին աճել է 5.6 տոկոսով՝ կազմելով 179 հազար 519 դրամ:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվել է աճ՝ շուրջ 0.1 տոկոսով: Ընդ որում` արտահանման ծավալների նվազում է նկատվել, ներմուծման՝ աճ: Արտահանումը նվազել է 0.5 տոկոսով, իսկ ներմուծումը նույնքան աճել է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]