Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսաստանում անտառային հրդեհների մակերեսը մեկ օրում ավելացել Է 23 հազար հեկտարով

Ռուսաստանում անտառային հրդեհների մակերեսը մեկ օրում ավելացել Է 23 հազար հեկտարով

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած մեկ օրում Ռուսաստանի արեւելքում անտառային հրդեհների մակերեսն ավելացել Է 23 հազար հեկտարով, հեռավոր տարածքներում հրդեհների մակերեսը, որտեղ մարում չի կատարվում, անցած օրերի համեմատությամբ աճել Է 45 հազար հեկտարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 7-ին հայտնել են «Ավիալեսօխրանայի» մամուլի ծառայությունում:

Անտառային տնտեսության տարածաշրջանային դիսպետչերական ծառայությունների տվյալներով՝ անցած օրն՝ օգոստոսի 6-ին, Ռուսաստանում վերացվել Է 47 անտառային հրդեհ 3 614 հեկտար տարածքում: Առավել մեծ թվով հրդեհներ են նշվել Իրկուտսկի մարզում, որտեղ մարում են անտառային ֆոնդի 78 հրդեհ 110 հազար 175 հեկտար տարածքում, ինչը 23 հազար հեկտարով ավելի Է նախորդ օրվա համեմատությամբ: Ընդամենը Ռուսաստանի տարածքում գործում Է 180 անտառային հրդեհ 163 հազար 175 հեկտար տարածքում, ինչը 23 հազար հեկտարով ավելի Է անցած օրվա համեմատությամբ:

Հեռավոր եւ դժվարամատչելի տարածքներում անտառային հրդեհների մակերեսը մեկ օրում ավելացել Է 45 հազար հեկտարով: Այդ տարածքներում 273 անտառային հրդեհ Է արձանագրվել կրակի ճարակ դարձած 2մլն 419 հազար 65 հետար տարածքում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am