Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Արցախում մեկնարկել է 7-րդ համահայկական ամառային խաղերի բացման արարողությունը

Արցախում մեկնարկել է 7-րդ համահայկական ամառային խաղերի բացման 
արարողությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել է 7-րդ համահայկական ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ խաղերի բացման արարողությունը տեղի է ունենում Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտում:

Ավանդույթի համաձայն, այն վարում է մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:

Խաղերին այս տարի մասնակցում են մոտ 5000 մարզիկ՝ աշխարհի 145 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր կանցկացվեն Ստեփանակերտում և Արցախի մյուս երկու քաղաքներում, իսկ հիմնական պայքարը կծավալվի Երևանում:

Բացման արարողությանը ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու Սփյուռքի ներկայացուցիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am