Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Էնդի Սերքիսը նկարահանելու Է «Վենոմ» ֆիլմի շարունակությունը

Էնդի Սերքիսը նկարահանելու Է «Վենոմ» ֆիլմի շարունակությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի ռեժիսոր Էնդի Սերքիսը, որը հայտնի Է «Քինգ Քոնգ» (2005 թ.) եւ «Կապիկների մոլորակի ապստամբությունը» (2011 թ.) ժապավեններով, նկարահանելու Է «Վենոմ» ֆանտաստիկ ֆիլմի (2018 թ.) շարունակությունը՝ գլխավոր դերում Թոմ Հարդիի մասնակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 5-ին հայտնել Է The Hollywood Reporter հանդեսը: Նրա տվյալներով՝ Սերքիսը հուլիսի վերջին մեկ շաբաթով ժամանել Էր Լոս Անջելես (Կալիֆոռնիայի նահանգ), որպեսզի հանդիպի Sony ընկերության ղեկավարության հետ:

«Վենոմ-2»-ի նկարահանումների ղեկավարման թեկնածուները մի քանիսն Էին, նախապատվությունը տվել են բրիտանացուն: Նա ռեժիսորի դերում հանդես կգա երրորդ անգամ՝ «Շնչիր մեզ համար» (2017 թ.) դրամայից եւ «Մաուգլի»-ից (2018 թ.) հետո: Սերքիսը նորությունը հաստատել Է Instagram-ում: «Դա իսկապես տեղի Է ունենում: Ես զգում եմ՝ ինչպես Է Սիմբիոտը (Էակ, որը գերկարողություններով Է օժտում մարդուն) հաստատվել իմ մեջ, եւ ես պատրաստ եմ ճանապարհորդելու: Անհամբերությամբ եմ սպասում այդ պահին»,-գրել Է ռեժիսորը: «Վենոմ» արկածային Էքշնը 100 մլն բյուջեի դեպքում վարձույթում հավաքել Է ավելի քան 856 մլն դոլար: Ժապավենի ռեժիսորը Ռուբեն Ֆլյաշերն Էր («Բարի գալուստ Zոմբիլենդ»): Կինոնկարում գլխավոր դերերը կատարել են Թոմ Հարդին («Ողջ մնացածը», «Դյունքերք», «Թուխ Ասպետը. լեգենդի վերածնունդը»), Միշել Ուիլյամսը («Օզ. մեծ եւ սարսափելի», «Մեծագույն շոումենը»), Ռիզ Ահմեդը («Վտարակ-մեկ. աստղային պատերազմներ: Պատմություններ) եւ այլն: Սյուժեի համաձայն, գլխավոր հերոսի մարմնում տեղավորվում Է Վենոմ անունով Էակը, որը նրան օժտում Է գերընդունակություններով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am