Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս

ԱՄՆ 89 կոնգրեսական միացել են Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորման համար պայքարին  


ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի 89 անդամներ միացել են Արցախի ականազերծման ծրագրին հատկացվող ամերիկյան օգնությունը կրճատելու Թրամփի վարչակարգի փորձերի դեմ պայքարին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի պաշտոնական կայքը, կոնգրեսականները ստորագրել են դեմոկրատներ Բրեդ Շերմանի և Թիջեյ Կոքսի նախաձեռնած նամակը՝ իրենց աջակցությունը հայտնելով բազմաթիվ մարդկային կյանքեր փրկող այդ ծրագրի շարունակմանը:

Շերմանի և Կոքսի նամակում կոչ է արվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինին շարունակել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը:

«ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող՝ Արցախում ականազերծման ծրագիրը, որն իրականացվում է հարգանք վայելող HALO Trust կազմակերպության կողմից, ծառայում է որպես խոշոր ամերիկյան ներդրում ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար»,- նշել էր կոնգրեսական Շերմանը:

Իսկ Թիջեյ Կոքսն ընդգծել էր, որ ԱՄՆ ՄԶԳ-ն պետք է կյանքի կոչի իր հանձնառությունը՝ հավելյալ ֆինանսավորում տրամադրելով HALO Trust-ին՝ ավարտելու կենսական նշանակություն ունեցող նախագիծը, ինչպես խոստացել էր Մարկ Գրինը: «Ես շարունակելու եմ աշխատանքն իմ երկկուսակցական գործընկերների հետ Կոնգրեսում, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբում և HALO Trust-ում՝ ապահովելու դաշնային ֆինանսավորումը, որը թույլ կտա ունենալ ականներից զերծ Արցախ»,- ասել է Կոքսը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ