Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Կայլա Քեշմեշյանը ճանաչվեց Եվրոպայի Մ18 տարեկանների C դիվիզիոնի լավագույն բասկետբոլիստուհի

Կայլա Քեշմեշյանը ճանաչվեց Եվրոպայի Մ18 տարեկանների C դիվիզիոնի լավագույն 
բասկետբոլիստուհի

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի մինչև 18 տարեկանների Հայաստանի կանանց թիմի անդամ Կայլա Քեշմեշյանը ճանաչվել է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի լավագույն բասկետբոլիստուհի:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Անդորրայում տեղի ունեցած առաջնության եզրափակիչի՝ Մալթայի դեմ խաղում Քեշմեշյանը վաստակել է 24 միավոր:

Մրցաշարի ընթացքում 15-ամյա բասկետբոլիստուհու միջին ցուցանիշները կազմել են 17,5 միավոր և 6 փոխանցում:

Օգոստոսի 4-ին Եվրոպայի Մ18 տարեկանների C դիվիզիոնի առաջնության չեմպիոն է դարձել Հայաստանի հավաքականը` Մալթայի ընտրանուն եզրափակիչում հաղթելով 73:79 հաշվով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am