Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Համակարգված խոշտանգումները բնորոշ են Ադրբեջանին. հոլանդական NRC-ի անդրադարձը

Համակարգված խոշտանգումները բնորոշ են Ադրբեջանին. հոլանդական NRC-ի 
անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդական հեղինակավոր NRC պարբերականում, լրագրող Քրիստիան Պաուեյի հեղինակությամբ, լույս է տեսել «Խոշտանգումները համակարգված և բնորոշ են Ադրբեջանում» խորագրով հոդված, որտեղ ներկայացվում են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը, ընդդիմադիրներին լռեցնելու և Եվրոպական կառույցներին կաշառելու օրինակներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածում անդրադարձ է արվում Ալիևի ռեժիմին, ինչպես նաև Եվրոպական կառույցների վերաբերմունքին երկրում տեղի ունեցող բռնաճնշումների նկատմամբ:

«Ադրբեջանն ամենամեծ պետությունն է Կովկասում, այն բնութագրվում է կոռուպցիայով և սեփական ժողովրդի նկատմամբ դաժան ճնշումներով: Ալիևների դինաստիան Ադրբեջանում իշխանության է արդեն գրեթե կես դար: Նրանց ռեժիմը բնութագրվում է կոռուպցիայով և ընդդիմախոսների նկատմամբ դաժան հաշվեհարդարներով: Լրագրողներն, ակտիվիստներն ու ընդդիմության անդամները ենթարկվում են ահաբեկումների, իսկ, եթե իրենք շարունակում են համառ գտնվել, ենթարկվում են հետապնդումների և, նույնիսկ, խոշտանգումների:

Նիդերլանդներն այս ամիս որոշել են արտաքսել Ադրբեջանից փախած և իրենցից ապաստան խնդրած ակտիվիստին: Անմիջապես հայրենիք վերադառնալուց հետո նա կալանավորվել է: Սա հստակ քաղաքական ազդակ է, որ Ադրբեջանը նաև իր սահմաններից դուրս քննադատություն չի հանդուրժում:

Նախագահ Իլհամ Ալիևը 2003թ. իր հորը հաջորդելով իշխանությունը պահելու համար դիմել է տարբեր միջոցների, այդ թվում՝ նախագահելու համար սահմանված առավելագույն ժամկետի արգելքը վերացնելով: Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի տվյալներով՝ Ադրբեջանում կա մոտ 120 հազար քաղաքական բանտարկյալ, այն դեպքում, երբ բնակչությունը կազմում է մոտ 10 մլն մարդ: 2014թ. կալանավորումների մեծ ալիք է տեղի ունեցել, իսկ 2015թ. կալանավորվել են նաև Յունուսն ու նրա ամուսինը: Ամուսինները կասկածվում էին Հայաստանի համար լրտեսություն անելու մեջ: Միջազգային հանրության ճնշման ներքո, ինչպես նաև այն պատճառով, որ ամուսիններն առողջական խնդիրներ ունեին, նրանց ի վերջո հիվանդանոց այցելելու թույլտվություն տվեցին»,- նշված է հոդվածում:

Հոդվածագիրն անդրադարձել է նաև Ադրբեջանի բանտերում տիրող անմարդկային իրավիճակին, Ադրբեջանի և Եվրոպական միության կոռուպցիոն հարաբերություններին, ինչպես նաև մի շարք այլ խնդիրների, որոնք առկա են այդ երկրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am