Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը ՌԴ-ին եւ ՉԺՀ-ին հորդորել Է՝ մասնակցել սպառազինությունների վերահսկողության նոր համակարգի ստեղծմ

ԱՄՆ-ը ՌԴ-ին եւ ՉԺՀ-ին հորդորել Է՝ մասնակցել սպառազինությունների վերահսկողության նոր համակարգի ստեղծմ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնն անհրաժեշտ Է համարում ե՛ւ Մոսկվայի, ե՛ւ Պեկինի մասնակցությունը սպառազինությունների նկատմամբ վերահսկողության նոր համակարգի ստեղծմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից (ՄՓՀՀՊ) երկրի դուրս գալու վերաբերյալ Պետդեպարտամենտի՝ օգոստոսի 2-ին հրապարակած հայտարարության մեջ: Դրանում նշվում Է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում Է ստեղծել սպառազինությունների նկատմամբ հսկողության նոր համակարգ, որը «դուրս Է գալիս անցյալի երկկողմ պայմանագրերի շրջանակից»:

«ԱՄՆ-ը կոչ Է անում Ռուսաստանին եւ Չինաստանին՝ (ՄՓՀՀՊ-ի գործողության դադարեցումից հետո) ստեղծված հնարավորությունն օգտագործել մեր երկրների եւ ամբողջ աշխարհի անվտանգությունն ապահովելու գործում իրական արդյունքների հասնելու համար»,-ասված Է հայտարարության մեջ: Ավելի վաղ պետքարտուղար Մայքլ Փոմպեոն պաշտոնապես հայտարարել Է ՄՓՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: ՌԴ ԱԳ նախարարությունը նույնպես հաստատել Է, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ օգոստոսի 2-ից դադարեցված Է պայմանագրի գործողությունը: ՉԺՀ-ն դեմ Է հանդես եկել ՄՓՀՀ-ի մասին ռուս-ամերիկյան պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուն՝ Սպիտակ տանը կոչ անելով՝ վերադառնալ իր պարտավորությունների կատարմանը: Վաշինգտոնն իր հերթին ավելի վաղ քանիցս արտահայտվել Է ՄՓՀՀՊ-ի օրինակով համաձայնագրի նախապատրաստման օգտին, բայց Չինաստանի մասնակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am