Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

«Արսենալ»-ը կատարեց իր պատմության ամենթանկարժեք տրանսֆերը

«Արսենալ»-ը կատարեց իր պատմության ամենթանկարժեք տրանսֆերը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հայտարարել է ֆրանսիական «Լիլ»-ի հարձակվող Նիկոլա Պեպեի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ֆուտբոլիստը դարձել է ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը:

Պեպեն «զինագործների» կազմում հանդես կգա 19 համարի խաղաշապիկով:

«Բարձրակարգ վինգերի հետ պայմանագիր կնքելը մեր հիմնական աշխատանքներից էր այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ուրախ եմ Պեպեին թիմում տեսնելու համար: Նա գոլեր կբերի մեր թիմի համար և ուժ կհաղորդի մեզ»,- ասել է թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին:

Պեպեի տրանսֆերը գնահատվել է 80 մլն եվրո:

Մինչ այս «Արսենալ»-ի ամենաթանկարժեք տրանսֆերը գնահատվել է 64 մլն եվրո, որը վճարվել է թիմի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելու համար:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am