Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում Ֆ-35-երի համար կրթություն ստացող թուրք օդաչուները վերադառնում են Թուրքիա

ԱՄՆ-ում Ֆ-35-երի համար կրթություն ստացող թուրք օդաչուները վերադառնում են 
Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի կողմից Թուրքիային ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից հեռացնելուց հետո ԱՄՆ-ում այդ կործանիչների համար հատուկ կրթություն ստացող թուրք օդաչուները սկսել են վերադառնալ Թուրքիա, իսկ այդ երկրի կողմից արդեն գնված չորս Ֆ-35-երը մնացել են ԱՄՆ-ում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:

Ըստ տեղեկությունների՝ թուրք օդաչուների անձնակազմը բաղկացած էր 43 հոգուց, որոնք կրթություն էին ստանում ԱՄՆ-ի Արիզոնա և Ֆլորիդա նահանգների ռազմաբազաներում: Նախատեսված է եղել, որ մինչև 2020 թվականը այդ անձնակազմում ներգրավված օդաչուների թիվը պետք է հասներ 300-ի:

Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի առքից հետո Պենտագոնը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, հեռացրել է Թուրքիային ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից, պատճառաբանելով, որ դրանք անհամատեղելի են Ս-400 համակարգերի հետ:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am