Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիան կրկին առաջ է տանում Սիրիայում «անվտանգ գոտի» ստեղծելու քաղաքականությունը

Թուրքիան կրկին առաջ է տանում Սիրիայում «անվտանգ գոտի» ստեղծելու 
քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերի հետ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայի հյուսիսում՝ Եփրատի արևելյան շրջաններում, «անվտանգ գոտի» ստեղծելու թեման:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Աքարը նշել է, թե Թուրքիան այն միակ երկիրն է, որը կկարողանա իր վերահսկողության տակ պահել «անվտանգ գոտի»-ն:

Նա, ընդգծելով «անվտանգ գոտու» անհրաժեշտությունը, նշել է. «Եթե ԱՄՆ-ի հետ ընդհանուր հայտարարի չգանք, ապա ստիպված կլինենք «անվտանգ գոտի»-ն միայնակ ստեղծել»:

Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, «անվտանգ գոտի» ստեղծելու մասին 2013 թվականին առաջին անգամ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում: Ըստ այդ ծրագրի՝ Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով երկիրը լքող սիրիացիների համար կստեղծվի մի տարածք, որտեղ կապահովվի նրանց անվտանգությունը: Այդ տարածքից պետք է հեռացվեն Քրդական աշխատավորական կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալները: «Անվտանգ գոտի»-ն պետք է ունենա 30-40 կմ լայնություն և 460 կմ երկարություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am