Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանը հրաշալի էր կազմակերպել Եվրո-2019-ը. Պորտուգալիայի մարզիչ

Հայաստանը հրաշալի էր կազմակերպել Եվրո-2019-ը. Պորտուգալիայի մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային թիմի գլխավոր մարզիչ Ֆելիպե Ռամոսի կարծիքով Իսպանիան արժանիորեն դարձավ Եվրոպայի այդ տարիքային խմբի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռամոսը շնորհավորեց հակառակորդ թիմին հաղթանակի կապակցությամբ: «Բավականին լավ խաղ ստացվեց և Իսպանիան արժանիորեն հաղթեց Եվրոպայի մինչ 19 տարեկանների առաջնության եզրափակչում»,-ասաց նա:

Ռամոսի խոսքով՝ Իսպանիայի գրոհներն ավելի արդյունավետ ստացվեց և նրանք կարողացան երկու գոլ խփել: «Հրաշալի մրցաշար անցկացվեց Երևանում: Կազմկոմիտեն ֆանտաստիկ աշխատանք էր կատարել: Լիահույս եմ մի օր նրից վերադառնալ Հայաստան»,-եզրափակեց նա:

Երևանում կայացած Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակչում Իսպանիան Տարոսի դուբլի շնորհիվ հաղթեց գործող չեմպիոն Պորտուգալիային և դարձավ գավաթակիր՝ այդ տիտղոսը նվաճելով ռեկորդային՝ 8-րդ անգամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am