Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը Սուդանում փոխարինելու է բժիշկ Թոմ Քաթինային

Մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը Սուդանում փոխարինելու է բժիշկ Թոմ Քաթինային

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ի մանկաբարձ գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը փոխարինելու  է  բժիշկ Թոմ Քաթինային: Նրան փոխարինելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ նա որպես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ՜ սեպտեմբերին պետք է ժամանակավորապես լքի Սուդանի Նուբա լեռները, որպեսզի կատարի նախաձեռնության նախագահի իր պարտականությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ ընթացքում հայ բժիշկը Թոմ Քաթինայի փոխարեն կաշխատի «Գթության մայր» հիվանդանոցում: 35 ամյա բժիշկն  անկեղծանում է՝ օրերս ստացած  հեռախոսազանգն անակնկալ էր: «Առաջարկը շատ անսպասելի էր,  հերթապահության էի, հեռախոսազանգ  ստացա, թե առաջարկում ենք փոխարինել Թոմ Քաթինային Սուդանում: Անակնկալից ասացի 1-2 օր ժամանակ տվեք, չնայած հենց այդ պահին էլ 90 %-ով համաձայն էի, քանի որ մարդասիրական առաքելությունն իմ տարերքն է. ինչքանով կարող ես, մարդկանց պետք է օգնես, իսկ Թոմ Քաթինային թեև Գյումրի կատարած այցի ժամանակ չէի տեսել, բայց նրա մասին լսել եմ ու գիտեմ: Այս առաջարկը, հատկապես ուրախություն ու հպարտություն պարգևեց քրոջս»,-նշեց  Արմեն Մկրտչյանը:

Բժիշկը թեև  ծնունդով Հրազդանից է, սակայն արդեն 2 տարուց ավելի «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ում է աշխատում: Մարդասիրության մասին խոսելով՝ երիտասարդ բժիշկը նշում է. «Աշխարհը դրա կարիքը շատ ունի: Երբ տեսնում ես պատերազմներն ու դրանց կողքին նմանատիպ մարդասիրական ծրագրեր՝ մի կողմից սպանում, մյուսում ՝օգնում՝  ուղեղումս չի տեղավորվում: Ծառայության ընթացքում ես միակն էի, որ կցված զենք չունեի, ու երբ ասում էին, թե գոնե ինձ պաշտպանելու համար, ես պատասխանում էի՝ ես կյանք տվող եմ, մարդ չեմ կարող սպանել»:

Արմեն Մկրտչյանն օգոստոսի 2-րդ կեսից մինչև հոկտեմբերի 2-րդ կեսը մարդասիրական առաքելություն կիրականացնի Սուդանում:

2017թվականին «Ավրորա»  մրցանակաբաշխությունն աշխարհին հայտնի դարձրեց Սուդանի՝ պատերազմներից կեղեքված Նուբա լեռներում գործող «Գթության մայր» հիվանդանոցի գոյության և նրա հիմնադիր բժիշկ Թոմ Քաթինայի մասին:

Այսօր Թոմ Քաթինան՝ հանդիսանալով նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, շարունակում է իր գործունեությունը հասարակական-քաղաքական ոլորտում՝ համախմբելով հումանիտար կազմակերպությունների և ընդհանուր պրակտիկայով զբաղվող բժիշկների աշխատանքները «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձով:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]