Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ավարտվել է Ս-400-ների առաջին խմբաքանակի մատակարարումը Թուրքիային

Ավարտվել է Ս-400-ների առաջին խմբաքանակի մատակարարումը Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ավարտվել է Ռուսաստանից գնված Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակի մատակարարումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Գազեթեդուվար» լրատվամիջոցը:

Ըստ տեղեկությունների՝ համակարգերի մատակարարումը իրականացվել է Անկարայի «Մյուրթեդ» ավիաբազա:

Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2017 թվականին: ԱՄՆ-ը պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով Պենտագոնը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, հուլիսի 17-ին հայտարարել է, որ Թուրքիան հեռացվելու է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից: Իսկ հանրապետական կուսակցությունից սենատոր Ռիք Սքոթը և Թոդ Յանգը հուլիսի 19-ին սենատին են ներկայացրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am