Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ռուս բռնցքամարտիկը մարտի ընթացքում ստացած վնասվածքների հետևանքով մահացել է

Ռուս բռնցքամարտիկը մարտի ընթացքում ստացած վնասվածքների հետևանքով 
մահացել է

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի բռնցքամարտիկ Մաքսիմ Դադաշևը Սուբրիել Մաթիասի դեմ մրցամարտի ընթացքում ստացած ծանր վնասվածքների հետևանքով  մահացել է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ռուսական ՆՏՎ հեռուստաալիքը:

Նախնական տեղեկություններով, մարզիկի սիրտը չի դիմացել:

Մրցամարտը տեղի է ունեցել հուլիսի 20-ին՝ ԱՄՆ-ում: 11-րդ ռաունդում 28-ամյա ռուս բռնցքամարտիկը պոերտոռիկացի մրցակցից բաց է թողել հարվածների շարք, որից հետո մրցավարը դադարեցրել է մարտը:

Դադաշևի վիճակը գնալով վատացել է, նա կորցրել է գիտակցությունը և բռնցքամարտիկին տեղափոխել են հիվանդանոց:

Նա ուղեղի հատվածում երկժամյա վիրահատության է ենթարկվել: Դրանից հետո Դադաշևը գտնվել է կոմայի մեջ:      

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am