Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պորոշենկոյի եւ Տիմոշենկոյի կուսակցությունները պարտություն են կրում միամանդատ ընտրատարածքներում

Պորոշենկոյի եւ Տիմոշենկոյի կուսակցությունները պարտություն են կրում միամանդատ ընտրատարածքներում


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» եւ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունները Գերագույն ռադայի ընտրություններում ամենուրեք պարտություն են կրում միամանդատ ընտրատարածքներում:
Ինչպես վկայում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մշակված արձանագրությունների 50 տոկոսի՝ ՏԱՍՍ-ի կատրած վերլուծութայան արդյունքները, երկրի նախկին ղեկավարի քաղաքական ուժն առայժմ ստանում Է սոսկ մեկ պատգամավորական տեղ, «Բատկիվշչինան»՝ երկու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Միամանդատ ընտրատածքներում ընտրողները քվեարկել են հիմնականում «Ժողովրդի ծառա» նախագահամետ կուսակցության թեկնածուների եւ ինքնառաջադրվածների օգտին: «Ժողովրդի ծառան» հաղթում Է (199-ից) 121 ընտրատարածքներում, ինքնառաջադրվածները՝ 48 ընտրատարածքներում:
«Ընդդիամդիր պլատֆորմ – Հանուն կյանքի» կուսակցությունը հաղթանակ Է տանում յոթ ընտրատարածքներում:
Այսպիսով, «Ժողովրդի ծառան» որը 122 տեղ Է ստացել կուսակական ցուցակներով, միամանդատների հետ մեկտեղ կարող Է 243 պատգամավորական մանդատի, այսինքն՝ միակուսակցական մեծամասնության հույս ունենալ: «Ընդդիմադիր պլատֆորմ – Հանուն կյանքի» կուսակցությունն ստանում Է 44 մանդատ, որից 37-ը՝ կուսակցության ցուցակներով: «Եվրոպական համերաշխությունը» կարող Է Ռադայում ներկայացված լինել 26 պատագամավորներով: «Բատկիվշչինան եւ «Ձայնն» ստանում են համապատասխանաբար 25 եւ 20 տեղ:
Մյուս կուսակցությունների թեկնածուները հաղթել են 10 միամանդատ ընտրատարածքներում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am