Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետը Հայրավանքում  դիտարկեց  շինարարական աշխատանքների ընթացքը

Գեղարքունիքի մարզպետը Հայրավանքում  դիտարկեց  շինարարական աշխատանքների ընթացքը

Գավառ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Հայրավանք համայնք, որտեղ այս պահին ընթանում են ֆուտբոլի փոքր խաղադաշտի կառուցման եւ Բարի գալուստ փողոցի հիմնանորոգման աշխատանքները:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ինչպես ներկայացրեց Հայրավանքի գյուղապետ Սասուն Համբարձումյանը, ճանապարհի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 18,5 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Հայրավանքի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսի 9-ից եւ կավարտվեն այս տարվա սեպտեմբերի կեսերին:

Մարզպետն այցելեց մեկ այլ շինհրապարակ, որտեղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ ընթանում են ֆուտբոլի փոքր խաղադաշտի կառուցման աշխատանքները: Շինարարների հավաստմամբ՝ խաղադաշտը կշահագործվի առաջիկա երկու ամսում: Այցի ավարտին Գնել Սանոսյանը հայտնեց օրվա այցի եւ մարզում այս պահին ընթացող շինարարական աշխատանքների հետ կապված իր տպավորությունները: 

§Մենք ՀՀ կառավարության հաստատմանն ենք ներկայացրել 102 սուբվենցիոն ծրագիր, որոնցից այս պահին հաստատվել է 98-ը: Դրանց մի մասն արդեն սկսվել ու ավարտվել է, մի մասը մեկնարկային փուլում է, մի մասը՝ մրցութային: Եթե առաջիկայում կառավարությունը հաստատի մնացած մի քանի ծրագրերը, ապա մեր մարզի համայնքների նպատակային ծրագրերի իրականացման համար կատարվող ներդրումներն այս տարի կգերազանցեն 5 միլիարդ դրամի սահմանները: Այդ ծրագրերը հիմնականում կավարտենք այս տարվա ընթացքում, բացառությամբ թվով երեք համայնքներում կառուցվող մանկապարտեզների, որոնց շինարարական աշխատանքները կսկսենք այս տարվա մեջ, բայց ավարտի կհասցնենք եկող տարի»,-հավաստեց մարզպետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am