Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան գործ է հարուցել Գրիզմանի «Բարսելոնա» տեղափոխության վերաբերյալ

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան գործ է հարուցել Գրիզմանի «Բարսելոնա» տեղափոխության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իսպանիայի արքայական ֆեդերացիան կարգապահապան գործ է հարուցել Անտուան Գրիզմանի` «Ատլետիկո»-ից «Բարսելոնա» տեղափոխության վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ը: Գրիզմանը կատալոնական ակումբ տեղափոխվեց հուլիսի 12-ին` 120 միլիոն եվրոյի դիմաց: Դրանից հետո «Ատլետիկո»-ն հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի «Բարսելոնա»-ն Գրիզմանի հետ բանակցությունները սկսել է վարել 2018 թվականի փետրվարից և հորդորել է ֆուտբոլիստին «Ատլետիկո»-ի ղեկավարությանը ստիպել իջեցնել իր հրաժարագինը: Այժմ «Ատլետիկո»-ն «Բարսելոնա»-ից պահանջում է ևս 80 միլիոն եվրո գումար, որն ի սկզբանե պետք է ներառված լիներ տրանսֆերում:

Անտուան Գրիզմանը «Ատլետիկո»-ում է 2014 թվականից: Ակումբի կազմում ֆուտբոլիստը նվաճել է Իսպանիայի և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը, ինչպես նաև դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am