Հասարակական

Սիսիանում պայթյուն է տեղի ունեցել. նախնական տվյալով՝ կա մեկ զոհ

1 րոպեի ընթերցում

 Սիսիանում պայթյուն է տեղի ունեցել. նախնական տվյալով՝ կա մեկ զոհ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիսիանում պայթյուն է տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը: «Կա մեկ զոհ։ Քիչ առաջ եղա դեպքի վայրում։ Իրավապահներն աշխատում են։ Նախնական տվյալներով պայթուցիկ է կապած եղել անասնագոմի դռանը...Մնացածը՝ իրավապահներից»,-«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրում է սիսիանցի պատգամավորը:

Նա, ի պատասխան բազմաթիվ հարցերի, գրել է նաև, որ պայթյունը եղել է թիվ 1 դպրոցի դիմաց:

«Արմենպրես»-ը ճշտում է դեպքի մանրամասները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում