ԲԴԽ-ն Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջի քննությունը կշարունակի հուլիսի 19-ին
17:56, 18 Հուլիս 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդում Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով հարցի լուծման քննությունը կշարունակվի հուլիսի 19-ին, ժամը 11:00-ին (Կորյունի 17): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդից։
Բարձրագույն դատական խորհրդում հուլիսի 18-ին, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, տեղի է ունեցել Խորհրդի դատավոր-անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով Խորհրդի գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի և Լիպարիտ Մելիքջանյանի կողմից հրավիրված նիստը, որտեղ Խորհուրդը հանդես եկավ որպես դատարան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում