Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ապօրինի անտառահատումներ իրականացնելու օրենսդրական սողանքները վերացվել են

Ապօրինի անտառահատումներ իրականացնելու օրենսդրական սողանքները վերացվել 
են

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապօրինի անտառահատումներ իրականացնելու օրենսդրական սողանքները վերացվել են Ազգային ժողովի կողմից ընդունված քրեական և վարչական օրենսգրքերում փոփոխությունների փաթեթի միջոցով:

Այս մասին կառավարության նիստում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ ավելացնելով, որ դրանով առաջին անգամ ապօրինի անտառահատման ժամանակ վարչական իրավախախտման հաջորդ դեպքում նախատեսում է քրեական պատասխանատվություն:

Նախարարը նշեց, որ այս փաթեթի ամբողջ էությունն այն էր, որ օրենսդրական այն սողանքները, որոնցով հնարավոր էր պարբերաբար հատումներ կատարել և վարչական վճարներ կատարելով ազատվել, փակվում է։

«Սահմանվել են կազմակերպված գործունեության, շահադիտական նպատակով ու տեղափոխման հետ կապված իրավահարաբերությունները։ Երեկ ակցիայի ժամանակ մասնակիցների բարձրացրած հարցերը վերաբերում էին փաստաթուղթ ունենալուն, փաստաթղթով ապօրինի ծավալները ոչ անտառապատ տարածքներ տեղափոխելու համար։ Խոսքը այդ տարածքներում մարդկանց վառելափայտով ապահովելու մասին չէ, որովհետև անվճար տրամադրվում է թափուկ վառելափայտ, այնտեղ մարդիկ հնարավորություն ունեն որոշ չափով լուծել իրենց վառելիքի հարցը: Ամբողջ ակցիայի նպատակն էր, որ մարդիկ կարողանան տեղափոխել վառելափայտը, քանի որ ոստիկանության ու տեսչական մարմնի պահակակետերը խոչընդոտ են հանդիսանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Նրա խոսքով, անտառահատման տոմսերը, որոնք երկար տարիների ընթացքում վերցրել են 8 խմ-ի համար և ամիսներով այդ տոմսերով ցույց է տրվել, թե ամեն ինչ, իբր, օրինական է, դա նույնպես ոստիկանության կողմից ֆիքսվում է ու հնարավոր չէ 2-րդ անգամ օգտագործել։

Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ տասնյակ քրեական գործեր են հարուցված տարբեր անտառտնտեսություններում, հազարավոր հատված ծառեր են ֆիքսվում: «Հիմա ուժեղ պատիժ պետք է նախատեսվի, որովհետև խոսքը գյուղացիների կարիքների մասին չէ»,- նկատեց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am