Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հրշեջները Խաչիկ գյուղի մոտակայքում մարել են խոտածածկ տարածքի հրդեհը

Հրշեջները Խաչիկ գյուղի մոտակայքում մարել են խոտածածկ տարածքի հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hուլիսի 17-ին, ժամը 11:01-ին տեղեկություն է ստացել, որ ժամը 08:57-ին հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:

Առաջնային օգնության Խաչիկ գյուղի հենակետից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության  հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 09:45-ին, մարվել՝ 10:01-ին: Այրվել է մոտ 1.5 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև Խաչիկ գյուղի 10 բնակիչ:

Ժամը 10:02-ից 12:46-ը փրկարար ծառայողները իրականացրել են հերթապահություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am