Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Օգոստոս

Փաշինյանը Հայաստանում վատ կառավարման խնդիրը չի տեսնում պաշտոնյաների անփորձության մեջ


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ Հայաստանում վատ կառավարման խնդիր կա, բայց դա չի պայմանավորում երիտասարդ պաշտոնյաների անփորձությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս Փաշինյանն ասաց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Կա՞ արդյոք այսօր Հայաստանում վատ կառավարում: Իհարկե, կա: Ինչ կապ ունի դրա հետ նոր երիտասարդ թիմը: Եկեք պատկերացնենք կառավարման համակարգը, դա 1-2 տոկոս նոր եկած երիտասարդ թիմ է, և 98 տոկոս կառավարման այն համակարգը, որ մենք ունեցել ենք նաև իշխանափոխությունից առաջ: Ընդհանրապես, մեր քաղաքական թիմն այն քաղաքական թիմն է, որը ապահովել է Հայաստանում ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակը: Այդ քաղաքական թիմը կարողացել է ինչ-որ առումով առաջնորդել և առաջնորդում է ժողովրդին ու վայելում է ժողովրդի վստահությունը: Եվ այդ քաղաքական թիմն ունի բավարար հմտություններ երկիրը կառավարելու, և վերջին հետհեղափոխական շրջանը դրա մասին է վկայում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ վատ կառավարման խնդիրն իրենց իշխանության օրակարգում է, և իրենք անընդհատ աշխատում են դրա վրա:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ