Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Վրացական երազանքում» բացառել են Սահակաշվիլիի կուսակցության հետ ընդհանուր կառավարության ստեղծումը

«Վրացական երազանքում» բացառել են Սահակաշվիլիի կուսակցության հետ ընդհանուր կառավարության ստեղծումը
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վրացական երազանք - Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը կհամագործակցի բոլոր կուսակցությունների հետ, բացի «Սիասնական ազգային շարժումից», որի հիմնադիրը նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 17-ին այդ մասին հայտարարել Է «Վրացական երազաքի» հիմադիր եւ նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ խոսելով իրադարձությունների զարգացման այն տարբերակի մասին, եթե 2020 թվականին խորհրդարանական համամասնական ընտրությունների արդյունքներով կուսակցությունը անհրաժեշտ քանակությամբ մանդատներ չհավաքի միանձնյա կառավարություն կազմելու համար: «Ես չեմ բացառում, որ 2020 թվականին մենք մեծամասնություն լինենք: Եթե դա տեղի չունենա, եւ նման հավանականություն կա, մենք կհամագործակցնեք բոլորի հետ, բացի «Ազգային շարժումից», ասել Է Իվանիշվիլին: Համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցակցումը բողոքի ակցիաների մասնակիցների պահանջներից մեկն Է, որոնք հունիսի 20-ից Թբիլիսիում տեղի են ունենում խորհրդարանի շենքի մոտ: Հանրահավաքի մասնակիցները նաեւ պահանջում են ներքգործնախարարության ղեկավար Գեորգի Գախարիայի պաշտոնաթողությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am