Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Օգոստոս

ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմն արժանացավ ՀՀ ՊՆ պարգևների


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ-ի հետ երկարատև համագործակցության, ռազմաբժշկական կրթության ու գիտության զարգացման գործում ներդրած ավանադի համար փառահեղ բժիշկներ և ռազմական բժիշկներ կրթած ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը՝  խրախուսվեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Երևանի պետական բժշկական համալսարանից:  

Պաշտպանության նախարարության պատվոգրով պարգևատրվեց ԵՊԲՀ հյուսվածքաբանության ամբիոնի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանը: ՀՀ զիված ուժերի զինանշանի, խորհրդանշական նվերի արժանացավ ռեկտորի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը: ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը պարգևատրվեց հուշանվեր դաշույնով: Ոսկեպատ հուշամեդալների լրակազմով՝ ԵՊԲՀ ռազմամբժշկական կրթագիտական կենտրոնի տնօրեն Սամվել Գալստյանը:

«Վազգեն Սարգսյան» մեդալի արժանացավ ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի վարիչ Լարիսա Ավետիսյանը:

«Ծովակալ Իսակով» մեդալով պարգևատրվեցին ԵՊԲՀ նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դրաստամատ Խուդավերդյանը, Բժշկական մանրէբանության, իմունաբանության և վիրուսաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Շեկոյանը, ինչպես նաև՝ Նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչ, ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը:

Գիտական խորհրդի որոշմամբ՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ստեղծման 25-ամյակի, ռազմաբժշկական կրթության զարգացման գործում մեծ ավանդի համար ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին շնորհվեց Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի առաջին աստիճանի շքանշան, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի ստեղծման, զարգացման, վիրավոր զինվորների վերականգնման գործում ցուցաբերած մեծ աջակցության համար առաջին աստիճանի շքանշանի արժանացավ կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ