Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հրշեջների վեց մարտական հաշվարկները մարել են Երևանի Գրիգոր Զոհրապի փողոցում  բռնկված հրդեհը

Հրշեջների վեց մարտական հաշվարկները մարել են Երևանի Գրիգոր Զոհրապի փողոցում 
 բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 12-ին, ժամը 20:14-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Գրիգոր Զոհրապի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը և հրշեջ-փրկարարական ջոկատի վեց մարտական հաշվարկ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 20:49-ին, մարվել՝ 20:55-ին:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am