Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

Երևանի տրանսպորտային նոր ցանցի ներդրման ծրագիրն իրագործելու նպատակով ստեղծվել է  աշխատանքային խումբ


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի մասին հաշվետվությունը և հաշվարկները, ինչպես նաև ցանցի ներդրման միջոցառումները քննարկելու նպատակով ՀՀ փոխվարչապետի որոշմամբ ստեղծվել է  աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արդարադատության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, շրջակա միջավայրի, էկոնոմիկայի նախարարների տեղակալները, քաղաքաշինության և պետական եկամուտների կոմիտեների ներկայացուցիչներ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալը, ՀՀ վարչապետի խորհրդականը և օգնականը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետարանում կայացած առաջին հանդիպմանը ներկայացվել ու քննարկվել են նոր երթուղային ցանցի կառուցվածքի, սպասարկման հիմնական չափորոշիչների և կառավարման մեխանիզմների վերաբերյալ մի շարք հարցեր:

«Տրանսպորտի խնդրի կարգավորմանը տարիներ շարունակ սպասում է քաղաքի ամբողջ բնակչությունը: Վստահ եմ, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի կարճ ժամանակում արդյունքներ ունենալ»,- նշել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Հրաչյա Սարգսյանը:

Աշխատանքային խմբի անդամներն իրենց հերթին ընդգծել են, որ խնդրի լուծումն ունի համապետական նշանակություն: Նշվել է, որ առաջիկա օրերին հանրությանը կներկայացվի տրանսպորտի համակարգի փոփոխությունների և նոր ցանցի ամբողջական փաթեթը:

Ակտիվ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ուղևորահոսքերին, կանգառասրահներին, սպասարկման ծախսերին, տեղփոխերին և մի շարք այլ խնդիրների:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ