Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հուլիս

Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Սաբոնիսի հետ


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հուլիսի 11-ին հանդիպել է լիտվացի աշխարհահռչակ բասկետբոլիստ, Լիտվայի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արվիդաս Սաբոնիսին (Arvydas Sabonis)։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Լիտվայի միջև սպորտի բնագավառում համագործակցության սերտացմանը և երկու երկրների բասկետբոլային ֆեդերացիաների միջև կապերի հաստատմանը։

Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում մեծ է հետաքրքրությունը սպորտաձևի նկատմամբ և լիտվական կողմի մասնագիտական և մարզչական աջակցությունը կարող է հիմք հանդիսանալ դրա մասսայականացման համար։

Արվիդաս Սաբոնիսն իր հերթին նշել է, որ Լիտվայի բասկետբոլի ֆեդերացիան պատրաստ է աջակցել Հայաստանում սպորտաձևի զարգացմանը՝ իր պատրաստակամությունը հայտնելով նաև առաջիկայում այցելել Հայաստան, տեղում ծանոթանալ իրավիճակին և քննարկել համագործակցությանն առնչվող մյուս հարցերը։

Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալելու և ցուցաբերած պատրաստակամության համար՝ հույս հայտնելով, որ երկկողմ համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի զարկ տալ սպորտաձևի զարգացմանը Հայաստանում։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ