Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստան ժամանած զբոսաշրջիկները նախորդ տարվա համեմատ 120 մլն դոլար ավելի են ծախսել

Հայաստան ժամանած զբոսաշրջիկները նախորդ տարվա համեմատ 120 մլն դոլար ավելի 
են ծախսել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա առաջին 6 ամսում Հայաստան ժամանած զբոսաշրջիկները ծախսել են 120 մլն դոլար ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ տուրիզմի ոլորտում ունենք դրական տեղաշարժեր:

Վարչապետի խոսքով, դա հայտնի է դարձել՝ վերլուծելով արտասահմանում թողարկված բանկային քարտերով կատարված վճարումները ռեստորաններում, հյուրանոցներում, տարբեր վայրերում:

Նիկոլ Փաշինյանը դիմեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ նշելով. ««Իրավակարգը շատ կարևոր է զբոսաշրջիկների զգացողության համար: Հայաստանում քաղաքացիներն ու զբոսաշրջիկները պետք է իրենց անվտանգ զգան, և դա շատ կարևոր է զբոսաշրջության հետագա զարգացման համար»:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ արտասահմանյան քարտերով գործարքների աճը սննդի կետերում կազմել է 75 տոկոս, հյուրանոցներում՝ 32 տոկոս աճ, կանխիկացման գործարքները՝ 22 տոկոս աճ, գործակալություններում՝ 36 տոկոս աճ, սուպերմարկետներում՝ 38-74 տոկոս աճ:

«Այս տարվա 6 ամսում զբոսաշրջիկների թիվն աճել է 85 հազարով կամ 12,3 տոկոսով: Մենք 2013-ին հետազոտություն ենք արել և պարզել, որ ամեն զբոսաշրջիկ Հայաստանում ծախսել է 730 դոլար: Այսօրվա վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ թիվը 880 դոլար է: Հյուրանոցների թիվը 2013-ի համեմատ գրեթե կրկնապատկվել է, աճել է 300-ով»,- ասաց ԿԲ նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am