Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Եվրոպայում կարմրուկի ռիսկը բարձր է, ճանապարհորդելիս խորհուրդ է տրվում պատվաստվել

Եվրոպայում կարմրուկի ռիսկը բարձր է, ճանապարհորդելիս խորհուրդ է տրվում 
պատվաստվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական երկրներում կարմրուկի տարածման ռիսկը բարձր է, մասնագետները հորդորում են այցելելուց առաջ պատվաստվել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը նշեց, որ զբոսաշրջության ակտիվ շրջանում վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը բարձրանում է: Հետևաբար, ճիշտ կլինի այս կամ այն երկրում հանգիստ կազմակերպելիս տեղեկանալ նաև հիվանդությունների տարածման մասին:

«Եվ որպեսզի կազմակերպված հանգիստը չվերածվի անհանգիստ իրավիճակի, ճիշտ կլինի նախապես պատվաստվել, եթե դա չի արվել: Ներկայում ռիսկային են եվրոպական երկրները՝ կապված կարմրուկի տարածման հետ: Առանձնացվում են Ֆրանսիան, Գերմանիան, Բուլղարիան, Ալբանիան, Իտալիան: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ 53 երկրից 47-ում այսօր այդ խնդիրը կա: Ընդամենը վեց երկրում կարմրուկի վիրուսի տեղական շրջանառություն չկա, դրանց թվում Հայաստանն է»,-ասաց մասնագետը:  

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն, բոլոր 6 տարածաշրջաններում դիտվում է կարմրուկի տարածվածության աճ: 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում աճը կազմել է 300 տոկոս: Եվրոպական տարածաշրջանն ամենաակտիվն է կարմրուկի առումով: Միայն 2019 թվականի առաջին կիսամյակում 125 հազար կարմրուկի դեպք է արձանագրվել: Դրանցից 90-ը ավարտվել են մահվան ելքով: Բուռն զարգացող համաճարակային պրոցես երկու երկրում է գրանցվել՝ Ուկրաինայում, Վրաստանում: Այս տարվա ընթացքում Հայաստանն ունեցավ կարմրուկի 4 բերովի դեպք Ուկրաինայից և Վրաստանից:

«Բոլոր ճանապարհորդներին խորհուրդ ենք տալիս ունենալ պատվաստում կարմրուկի դեմ: Եթե մարդը չի հիշում պատվաստվել է, թե ոչ, գոնե մեկ դեղաչափը ճանապարհորդելիս անհրաժեշտ է: Առողջապահության նախարարությունը նախաձեռնություն ունի, բոլոր բուժհաստատություններին թույլատրված է մինչև 30 տարեկան անձանց անվճար պատվաստումներ կատարել: Նշված տարիքից բարձր քաղաքացիների համար պատվաստումը վճարովի է»,-ասաց  Գայանե Սահակյանը:

Ինչ վերաբերում է այլ վարակիչ հիվանդություններին, ապա Գայանե Սահակյանը նշեց, որ արևադարձային երկրների դեպքում խորհուրդ են տրվում դիֆտերիայի և փայտացման դեմ պատվաստումները: Պակիստանի, Աֆղանստանի, Նիգերիայի դեպքում շրջանառվում է պոլիոմելիտ հիվանդությունը, և պատվաստելը անհրաժեշտ է: Հարավային Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի երկրների դեպքում էլ անհրաժեշտ է պատվաստվել դեղին տենդի և որովայնային տիֆի դեմ:

Մասնագետը նշում է, որ ամեն դեպքում ճանապարհորդելիս ճիշտ կլինի հետևել մաքրությանը, հիգիենիկ կանոններին, խմել միայն ստերիլիզացված ջուր, պատահական վայրերից սնունդ չգնել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am