Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տարվա համար ՊԵԿ-ի կողմից նախապես կանխատեսված գերակատարումը՝ կիսամյակում

Տարվա համար ՊԵԿ-ի կողմից նախապես կանխատեսված գերակատարումը՝ 
կիսամյակում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  2019 թվականի 1-ին կիսամյակի համար սահմանված ծրագրային համամասնությունը կազմել է 650,7 միլիարդ դրամ, իսկ փաստացի հարկային եկամուտները կազմել են 713,4 միլիարդ դրամ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 9-ին մամուլի ասուլիսում ասաց  Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Կատարողականի առումով ունենք շուրջ 63 միլիարդ դրամի գերակատարում, իսկ հարաբերական առումով այն կազմում է 9,6 տոկոս»,- ասաց Անանյանը։

Նա նշեց, որ ներկայացված համամասնություններն ի սկզբանե ճշգրիտ սահմանված չեն եղել, որովհետև հարկային եկամուտների կատարման առումով ամենաարդյունավետ ժամանակաշրջանը տարվա երկրորդ եռամսյակն է, քանզի տարվա երկրորդ եռամսյակում են ամփոփված ապրիլ և հունիս ամիսները։

«Ապրիլ ամիսը շահութահարկի և ռոյալթի տարեկան հաշվարկման ներկայացման ամիսն է, և այդ ժամանակ ունենում ենք մնացած ամիսների համեմատ ամենաբարձր հարկային եկամուտների ապահովման ցուցանիշ, իսկ հունիս ամսին գոյություն ունի շահութահարկի և ռոյալթիի եռամսյակային կանխավճարների կատարման պարտականություն»,- նշեց Անանյանը։

Ըստ Անանյանի՝ քանի որ երկրորդ եռամսյակը ամենաարդյունավետ ամիսն է, և, հետևաբար, առաջին կիսամյակը պլանավորելիս պետք է դա հաշվի առնել։

Անանյանն ընդգծեց, որ տարվա համար ՊԵԿ-ի կողմից նախապես կանխատեսված գերակատարումը կատարվել է կիսամյակում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am