Արարատում ՊՆ համարանիշներով բեռնատար է կողաշրջվել. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացնում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում ՀՀ պաշտպանության նախարարության համարանիշներով բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Որևէ մեկի կյանքի վտանգ չի սպառնում, թեթև վնասվածքներ է ստացել վարորդը, ում տրամադրվել է համապատասխան բուժօգնություն»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Կարդացեք հոդվածը` Русский